Հայաստան այցելող ռուսաստանցիների թիվն աճել է․ այցելությունների ցուցանիշը 19%-ով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Հայաստան այցելող ռուսաստանցիների թիվն աճել է, այդ են վկայում ТурСтат վերլուծական գործակալության տվյալները:

Գործակալությունը կազմել է 2019թ.-ի առաջին եռամսյակում ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների ցանկը, որում դեպի Հայաստան կատարված ուղևորությունները 94 000-ի են հասել: Այս ցուցանիշը 19%-ով բարձր է անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ:

Ռուսաստանից դեպի ԱՊՀ ու հետխորհրդային երկրներ արտագնա տուրիզմը 2019թ.-ի առաջին եռամսյակում աճել է նաև Ղազախստանում՝ 1%-ով, Ուզբեկստանում՝ 44%-ով, Տաջիկստանում՝ 4%-ով, ինչպես նաև Վրաստանում՝ 28%-ով, մինչդեռ դեպի Ադրբեջան ուղևորությունները կրճատվել են 12%-ով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news