Նիդեռլանդները դատապարտել է Էրդողանի կողմից Հայոց Ցեղասպանության զոհերին պիտակավորում տալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, 24News

նիդերլանդներ

Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին և Մաթո Հախվերդյանին՝ եռանդուն և արգասաբեր ջանքերի համար»,-գրել է նա։