Դ.Խաժակյանի մերձավորի նկատմամբ ապօրինություններ կատարելու առնչությամբ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 11, 24News

.

Օրերս ոստիկանների կողմից Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մերձավորի նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ:

Այս մասին տեղեկացրել է ինքը Խաժակյանը:

«Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ որևէ մեկը չի խուսանավի պատասխանատվությունից և գործի թե անմիջական, թե հընթացս ներգրավվածները անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Խաժակյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ: