Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Մոլդովային

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 11, 24News

.

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին երևանյան ընկերական խաղում հաղթանակ տոնեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Մոլդովայի Մ-21 տարեկանների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հայաստանի ընտրանին խաղադաշտ էր դուրս եկլ հետևյալ կազմով՝ 12. Մարկ Գրիգորյան, 13. Էդգար Գրիգորյան, 4. Ալբերտ Խաչումյան, 23. Արթուր Դանիելյան (2. Հովհաննես Նազարյան, 62), 14. Արթուր Նադիրյան (5. Դավիթ Նալբանդյան, 72), 6. Էրիկ Վարդանյան (18. Էրիկ Ազիզյան, 78), 10. Արմեն Նահապետյան (21. Էդգար Մովսեսյան, 64), 7. Կարեն Մելքոնյան, 20. Ռուդիկ Մկրտչյան, 22. Արման Մկրտչյան, 19. Արմեն Հովհաննիսյան (16. Առլեն Ծատուրյան, 72):

Տեսանյութեր

Live

Լրահոս