Փաշինյանը և Վանեցյանը շնորհավորել են ֆուտբոլի ազգային թիմին հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Եվրո-2020-ի ընտրական փուլի արտագան խաղում Հունաստանի դեմ տոնած հաղթանակ կապակցությամբ:

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Ազգային թիմին կարևորագույն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է  նաև ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, ով տեսակապի միջոցով կապվել է ընտրանու անդամների հետ:

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում Հունաստանի հավաքականին հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում  գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնականը և զիջում է միայն Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերին: