Բյուջեն 3 մլրդ 933 մլն դրամ պակասորդի դիմաց կատարվել է 5 մլրդ 859 մլն դրամ ավելցուկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևան համայնքի բյուջեի փաստացի եկամուտները 68 մլրդ 668 մլն դրամ է, ճշտված 82 մլրդ 134 մլն եկամուտների նկատմամբ։ Ըստ նրա՝ կատարողականը կազմել է 83, 6 տոկոս։

Ըստ քաղաքապետի՝ Երևանի սեփական եկամուտները ծրագրվել էին 22 մլրդ 21 մլն դրամ, որի դիմաց կատարողականը 21, 405 մլն դրամ է։ Կատարողականը 97, 2% է, որն ավելին է նախորդ տարվա ցուցանիշից 1, 63 մլն դրամով։

Քաղաքի բյուջեի հաշվին իրականացվել է 62 մլրդ 808 մլն դրամի ծախսեր՝ կազմելով նախատեսվածի 75, 5 %-ը։ «Ծրագրված ցուցանիշների նկատմամբ թերֆինանսավորումը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով»,-ասաց նա։

Հայկ Մարությանը նշեց, որ 3 մլրդ 933 մլն դրամ պակասորդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 5 մլրդ 859 մլն դրամի ավելցուկով։ «Տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են»,-ասաց նա։