Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

Ծառուկյան.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Այս մասին 24News-ի հետ զրույցում  ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում»,- ասաց Հարությունյանը։ 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս