Մարտի 1-ի գործով տուժածի հորն են սպանել․ Սեդա Սաֆարյան

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ մարտի 1-ի տուժողներից մեկի հորն են սպանել։

«Այս մասին ես իմացել եմ այսօր՝ առավոտյան 11․30-ին։ Երեկ է սպանվել, և սպանության ու մահվան հանգամանքների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Ես ոչինչ բացառել չեմ կարող․ սպանությունը շատ արտասովոր է եղել։ Երբ քեռուն հարցրեցի, թե ո՞վ է սպանել, նա ինձ ասաց՝ «խի Դուք չգիտե՞ք»,-լրագրողներին պատմեց Ս․Սաֆարյանը։

Սաֆարյանը տեղեկացրեց, որ այժմ ուսումնասիրում է 2008-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Եվրոպական դատարանում այս դատի հետ կապված ամբողջ շղթան։ Վերջինս չբացառեց, որ ինքն էլ կարող է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

«Քանի որ շատ հանգամանքներ ինձ համար անհասկանալի են, և այդքան պատահական չեն՝ շատ հանգամանքներ եմ կապում այս ամենի հետ»։

Ինչ վերաբերվում է դատավորների ինքնաբացարկին, վերջինս ասաց, որ Քոչարյանի թիմը այդ բացարկներով փորձում են շեղել ուշադրությունը։

«Նույն Հայկ Ալումյանը և մյուսները շատ լավ գիտեն, թե Արմեն Դանիելյանն ինչ գործեր է լսել, և եթե ուզենային շատ պինդ բողոք ներկայացնել՝ կներկայացնեին։Սա նշանակում է, որ նոր խաղ է սկսվել՝ ինձ համար գոնե»,- ասաց վերջինս։

Նա նշեց, որ անձնական երաշծավորությունը չի կարող դիտվել Ռոբերտ Քոչարյանի պարագայում։ Նա նկատեց նաև, որ Մարտի 1-ին բանակի մասնակցությունը չի հերքվել, և այդ առումով, եթե նման քննարկումներ գնան, ապա նա ակտիվորեն կնեգրավվի։

Սեդա Սաֆարյանը նկատեց նաև, որ Բակո Սահակյանի մտերիմներից շատերը Մարտի 1-ին նրա կողմնակիցները եղել են իրադարձությունների կեիզակետում։