Արմեն Սարգսյանն Ախուրյանում այցելել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում: Նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռևս անավարտ քանդակներով: «Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաև ազգային միասնականության գաղափարն է:

Նախագահին են ներկայացվել նաև քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում: Արվեստագետները նախագահին պատմել են իրենց ծրագրերի մասին, մտքեր փոխանակել ժամանակակից արվեստի զարգացման միտումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: