3,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ջավախքի տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

Երկրաշարժ

3,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալցխա քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա՝ Ացկուրի գյուղի մերձակայքում: Այդ մասին ասված Է հանրապետության Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 12:44-ին:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր 13 կիլոմետր խորության վրա: Կրկնական ցնցումներ են գրանցվել մեկ րոպե անց: Այս անգամ մագնիտուդը կազմել Է 3,3: 
Ավերածությունների ու տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել: