Հունաստան-Հայաստան խաղից հետո «Արսենալը» հրապարակել է Մխիթարյանի ու Սոկրատիսի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

Մխիթարյան

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունն անդրադարձել է Եվրո 2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպմանը: Ակումբի պաշտոնական կայքը հետեւել է խաղի ընթացքում 2 ընտրանիների ավագների՝ «Արսենալում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի ու Սոկրատիսի շփմանը: Պաշտոնական կայքում հրապարակված է լուսանկարը, որում նրանք գրկախառնվել են հանդիպումից առաջ՝ խորհրդանիշներով փոխանակվելուց հետո:

«Արսենալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Սոկրատիսի ու Մխիթարյանի լուսանկարը:

«Արսենալի» կայքը ներկայացրել է նաեւ հանդիպման ընթացքը: Պատմել է՝ ինչպես է ՀՀ հավաքականը հյուրընկալվելիս 3:2 հավով հաղթել Հունաստանին:

Երեկ՝ հունիսի 11-ին, կայացած խաղից հետո Սոկրատիսն ու Մխիթարյանը հանդիպեցին նաեւ դրսում: Մինչեւ մարզադաշտից հեռանալը նրանք մի փոքր զրուցեցին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս