ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Դերասան Վարդան Պետրոսյանը ողբերգական վթարից և կալանավայրում անցկացրած տարիներից հետո առաջին անգամ հանդես կգա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» խորագրով մոնո ներկայացմամբ։
Ելույթները նախատեսվում են օգոստոսի 28-ին, 29-ին և 30-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։