Երևանի «Բլուր» հյուրանոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել․ հնչել է կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13․45-ի սահմաներում ոսստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է աղբյուրը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վիճաբանութունը սկսվել է, երբ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին արգելել է ավտոմեքենան հյուրանոցի բակում վարել, ինչից հետո հավաքվել են մարդիկ ու սկսել են վիճաբանել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի: Այդ ժամանակ ավտոմեքենայի տիրոջ տղան հրացանով կրակել է մյուս կողմի ուղղությամբ։ 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպելիազորները տաք հետքերով դեպքի վայրից փոքր-ինչ հեռու հայտնաբերել են կրակոց արձակած 24-ամյա Հենրիկ Աղաջանյանին, ում մոտ եղել է նաև զենքը: 
Հ. Աղաջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ՝ Սայգա տիպի հրացանը առգրավված է, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: