ՔՊ վարչության անդամության համար 50-ից ավելի թեկնածու է առաջադրվել. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

Արայիկ ՀԱրությունյան5656

Կարծում եմ, որ  ինստիտուցիոնալ և ժողովրդավարական գործընթացների առումով կուսակցությունը բավականին լավ հիմքերի վրա է, եւ  վարչության անդամների ընտրությունը, ներկայումս տեղի ունեցող քարոզարշավն աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության ու կուսակցությունների պատմության համար, և կարծում եմ, դրանով մեր կուսակցությունն է՛լ ավելի ուժեղ կդառնա։

Այդ մասին այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։

Ըստ նրա՝ վարչության անդամության համար 50-ից ավելի թեկնածու է առաջադրվել, ընտրությունը լինելու է փակ գաղտնի քվեարկությամբ. «Կարծում եմ՝ մեծ ընտրություն ունեն մեր պատվիրակները, և լսելով բոլորի ելույթները, հարցերի պատասխանները՝ նրանք եզրակացություն կանեն»:

Հարցին՝ այս անգամ ավելի թե՞ժ է պայքարը, քանի որ իշխող կուսակցության մասին է խոսքը, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ սովորական պայքար է, ինչպես նախկինում է եղել. «Թեկնածուներից շատերն այս կամ այն տեղում պատասխանատու աշխատանքում են ներգրավված և շատ ժամանակ չունեն»: