ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններում ոչ մի արտառոց բան չկա, և մեր զինված ուժերի համապատասխան կառույցները ուշի ուշով հետևում են այս տանդեմի ռազմական յուրաքանչյուր նոր փորձարկման կամ մոտեցման և պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացումների: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Խոսելով սահմանին տիրող իրավիճակից բանախոսը նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից կրակոցներն ավելացել են, և ընդհանուր առմամբ նկատվում է որոշակի լարվածության աճ, չնայած դրան հայկական կողմը առաջնագծում վերահսկում է իրադրությունը:
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև զինված ուժերին վերաբերող ներհայաստանյան տեղեկատվական հոսքերին ու դրանց հանրայնացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: