Վալերիյ Օսիպյանը Արմավիրի մարզում նոր ոստիկանապետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

.

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր՝ հունիսի 12-ին, հրաման է ստորագրել, ըստ որի՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։