21-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Հասարակություն

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Աբրահամյանը իր վարած Ford Transit մակնիշի 01 ՕՍ 114 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Դ. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո հրշեջների կողմից կատարվել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: