Շուշիում 13-ամյա երեխան ցած է ընկել բարձրահարկ շենքից․ երեխայի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 13, 24News

shenq

Հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված  հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից, «Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա. Ղ.-ի վիճակը գնահատվում է ծանր: