Կառավարության նիստում որոշվեց հունիսի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 13, 24News

ԱԺ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ Նիստը կհրավիրվի հունիսի 28-ին՝ ժամը 11։00-ին։

Նիստը կհրավիրվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» , «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր քննարկելու համար։