Օսիպյանի հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նիկողայոս Եղիազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Հասարակություն

Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։