ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները որոնում են տղամարդուն, որը «Երևան պլազա» առևտրի կենտրոնում գտնվող սրճարանում դանակահարել է այցելուներից մեկին:
Տուժողը 1990 թվականին ծնված տղամարդ է, որին հարված է հասցվել որովայնի շրջանում: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Վեչերնյայա Մոսկվա»-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությանը:
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: