Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

քաղաքական

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին 24News-ը տեղեկացավ  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից։

Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակում։

Հարցին, թե հանդիպման ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ որևէ տեղեկատվություն չի կարող հաղորդել։