Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes G-ն ու Toyota Camry-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Հասարակություն

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36մ հատվածում բախվել են Mercedes G մակնիշի 01 AO 015 համարանիշի և Toyota Camry մակնիշի 90 DQ 500 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։ Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների խումբը։

Բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառերին։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: