ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում առաջադիմել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին առաջադիմել է 9 հորիզոնականով և այժմ 97-րդ տեղում է: Առաջին եռյակը չի փոփոխվել․ աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան:
Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Իսպանիան, Ուրուգվայը, Շվեյցարիան և Դանիան: