Բերձորում 7-ամյա աղջնակը դանակահարել է 5-ամյա քրոջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ  հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012 թ. ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014թ. ծնված Ք. Գ-ին։

Ինչպես  տեղեկացանք ԱՀ ոստիկանության կայքից, Ք.Գ-ն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: