«Ճիճու՛, արի էստեղ՝ ասեմ». ծեծկռտուք Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների միջև

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Լարված իրավիճակ Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Դատարանի բակում հավաքված Քոչարյանին դեմ և կողմ քաղաքացիների միջև կրքերը գնալով թեժանում են։ Քիչ առաջ վիճաբանություն սկսվեց, ինչը փորձեց հարթել ոստիկանությունը։ Քաղաքացիները հրմշտեցին միմյանց՝ փոխադարձ վիրավորական բառեր ուղղելով՝ «լակոտներ», «էշի տղերք» և այլն։

Նշենք, որ քիչ առաջ դատարանի բակ տուփերով պիցցաներ բերեցին և բաժանեցին Քոչարյանի կողմնակիցներին։