Պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան․ Սահակաշվիլին զինվորական հաշվառման է կանգնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել:

«Բժշկական հանձնաժողովով անցա եւ զինվորական հաշվառման կանգնեցի Սվյատոշինսկի զինկոմիսարիատում: Առողջությունս գերազանց է, զինվորական ծառայության համար պիտանի եմ, այնպես որ՝ պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»,- գրել է նա:

Սրա հետ կապված Սաակաշվիլին նաեւ նշել է, որ «անչափ հաճելի եւ բարեսիրտ բուժանձնակազմ» էր, որն աշխատում է այնքան էլ ոչ լավ պայմաններում, եւ զինկոմիսարիատների ու նրանց անձնակազմերի ֆինանսավորումը կտրուկ մեծացնելու անհրաժեշտություն կա: