Քոչարյանի գործը քննող դատավորին ֆրանսահայ փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։ Նա դատավորին ասաց, որ վերջինս չի կարող պարզապես գործը քննել։

«Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, և սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ ու եկել այստեղ», - ասաց փաստաբանը։

Սևակ Թորոսյանը նաև նշեց, որ գնահատման արդյունքների համաձայն, դատավոր Արմեն Դանիելյանը շատ ցածր վարկանիշ ունի ու վկայակոչելով այդ տվյալները, հորդորեց Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել։