Չեմ համեմատի, բայց ՀՀ կառավարության ներկայիս աշխատանքը գերազանց եմ որակում․ Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

քայլ

Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին նվիրված մամուլի ասուլիսում Deutsche Welle-ի լրագրողը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է արդյոք Մոգերինին այս կառավարության աշխատանքը նախորդի հետ համեմատել, ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքը երբեք նախորդի աշխատանքի հետ չի համեմատի․

«Լավ փորձ է, բայց ես երբեք մի կառավարությունը մյուսի հետ չեմ համեմատի: Ես կարող եմ հստակ եւ առանց ստվերի գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը եւ ես կարող եմ այն գերազանց գնահատել», - ընդգծել է նա:

Մոգերինին հավելել է, որ թե իր, թե արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից ակնհայտ է, որ կողմերը անցյալ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել:

Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ եւ ընդլայնված  գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը լավ է ընթանում: «Ես չեմ համեմատի, բայց այսօր կատարվող աշխատանքը կարելի է որպես գերազանց որակել»: