Արարատի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

.

Հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:20-ի սահմաներում Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Կարապետյանն իր վարած Mercedes մակնիշի 80 ԼԼ 400 համարանիշի ավտոմեքենայով Արբաթ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: