Լեւոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

.

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը այսօր՝ հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային եւ առանձնացված ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2019թ. 5 ամիսների օպերատիվ- ծառայողական գործունեության արդյունքները: Հիմնականում խոսելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝  ոստիկանության պետը կարեւորեց ծառայության ընթացքում օրինականության պահպանման առաջնահերթությունը:

Ներկաները ամփոփել են 5 ամիսների ընթացքում ստորաբաժանումների գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու առկա խնդիրները:

Ոստիկանության պետը կարեւորելով ոստիկանության ծառայողների կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին: