Ուրիխանյանի թատրոնը կամ՝ կրկին փորձիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

քաղաքական

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հունիսի 14-ին հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Ընդ որում, նա փակում է նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունով հեռարձակվող իր հաղորդումը, ինչից կարելի է հետևություն անել, որ խնդիր է ունեցել իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

ԲՀԿ-ի ներսի մեր աղբյուրները հայտում են, որ կուսակցությունում Ուրիխանյանի այս հայտարարությունը լուրջ չի ընդունվել ՝ «նա մանդատից հրաժարվողը չէ»:
«Մի նման թատրոն էլ 2016 թ-ին խաղաց, թե հրաժարվում եմ, հետո լավ էլ պահեց մանդատը: Հիմա էլ նույնն է անելու, վստահ եմ, որ չի հրաժարվելու պատգամավորությունից», - 24News-ի հետ զրույցում նշեց  ԲՀԿ խմբակցության անդամներից մեկը, ով խնդրեց չգրել իր անունը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը մանդատից հրաժարվելու մի դիմում էլ 2016-ին էր գրել: Մեկ շաբաթ անց, սակայն, վերջինս փոշմանեց և որոշեց «շարունակել ծառայել ժողովրդին»: