11-ամյա երեխան արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 15, 24News

verelak

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 14-ին, ժամը 18:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 19 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակից դուրս են բերել Ժ.Հ.-ին (ծնված 2008 թ.):