Փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար և 1 սահնօձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 15, 24News

օձ

Հունիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ահազանգեր՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում և Արարատի մարզի Գետազատ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: