Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

քաղաքական

Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի շուրջ վտանգավոր իրադարձություններ են:

Ադրբեջանա-թուրքական 2 զորավարժություն վերջին 1 ամսում: Տարածաշրջանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև:

Իսկ Փաշինյանի ռեժիմը ԲԴԽ է քանդում, դատական անկախ իշխանությունն անդամահատում ու ներքին կեղծ օրակարգեր առաջ տանում:

Մինչև ե՞րբ .... Հասկանում ե՞ք պահի լրջությունը, թե հեչ պետք էլ չի ձեզ:

Կառավարական առանձնատունը կա, ուղղաթիռը կա, հեծանիվը կա, խորովածն ու փախլավան անպակաս է:

Հ.Գ.

Երբ իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ:

Երկու դեպքում էլ տխուր է շատ»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news