«Բելաջիո» ռեստորանի մոտ մեքենան բախվել է էլեկտրասյանը, վարորդին տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Հասարակություն

Հունիսի 14-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ սյանը, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է ասֆալտին: Վերջինիս անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։