Ծանր հանցագործության համար մեղադրվող 35-ամյա ամբաստանյալը դատարանից փախուստի է դիմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Հասարակություն

Կոտայքի մարզում երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Shamshyan.com

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի կալանավոր, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Սմբատ Պետրոսյանին և կանխել նրա փախուստը:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Սմբատ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: