Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Իրավական

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով»,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը, Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: