Չայկովսկու երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացրի՝ տիկին Մարիամ Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգեւատրելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել։ Նա դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում՝ դպրոցի հիմնադրման օրից` 1938-ից։  Մարիա Տոնոյանը Գինեսի գրքի ռեկորդակիր է: