«Բելաջիո» ռեստորանի մոտ Nissan-ը բախվել է էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պողոսայնը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NP 391 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու արագ արձագանքնման խմբի փրկարարները, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։