Արցախի նախագահն այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ և տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի իրականացման հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: