Երբ վարչապետն ասում է` ինչի՞ եք դա ինձ ասում, հաճախ մեր ընտրողները զարմանում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում կարծիք է հայտնել, որ պետական ինստիտուտներն առայժմ այնքան կայացած չեն, որ քաղաքացիները յուրաքանչյուր կենցաղային վեճի դեպքում չգան, հասնեն վարչապետի դուռը։
 
«Կան քաղաքացիներ, ովքեր ուզում են իրենց հարցն անձամբ վարչապետը լուծի, դա, իհարկե, լավ չէ։ Երբեմն անգամ խորհրդարանի տիրույթում քննվող հարցերը վարչապետից են պահանջում լուծել։ Այո՛, շատ կուզենայի, որ մեր մյուս կառույցներն աշխատեին այնպես, որ իրենց վերադասի կողմից կոչ, հրահանգ չլիներ»,- ասել է Գաբրիելյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։