Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հունիսի 14-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչ Համլետ Պ-ն տանն ապօրինի կանեփ է աճեցնում:

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզները ժամը 15.30-ի սահմաններում, նշված տան բակում կատարված զննությամբ, հայտնաբերել են 85 հատ, 3 կգ ընդհանուր կշռով, կանեփի ցողուններ:

Համլետ Պ-ն հայտարարել է, որ հայտնաբերված կանեփի մի մասը մշակել է անձամբ, իսկ մյուսները վայրի աճած ցողուններ են, որոնք քաղել է իր բակից՝ հետագայում ծխելու համար:

Նուն օրը, ժամերի տարբերությամբ, ապօրին թմրանյութ պահելու եւ օգտագործելու մի դեպք էլ արձանագրել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները: Ժամը 21.00-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Հույսի Ավան 5-րդ փողոցի տներից մեկում կանեփ են աճեցրել:

Մեկնած օպերատիվ խմբին նշված տան բնակիչ Գեւորգ Հ-ն ներկայացրել է երկու պլաստիկ տարա՝ յուրաքանչյուրի մեջ աճեցված կանեփանման 5 բույս, որոնք ըստ նրա պատկանում են իրեն, խնամում է իր օգտագործման համար:

Երկու դեպքով էլ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news