Նիկո՛լ, հանիր թավշյա ձեռնոցներդ, դրանով վեթինգ չի ստացվի․ Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

«Մեկ տարի առաջ բռնություն կիրառվեց, հին համակարգը քանդվեց։ Վեթինգը ևս բռնություն է, բայց այն այնպես պետք է լինի, որ կամավոր գան, հանձնվեն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Վարչապետը պետք է հանի այդ թավշյա ձեռնոցները, դրանով վեթինգ չի կարելի անել։ Սևերը կարմրած իրենց ունեցվածքը պետք է բերեն ու կամավոր հանձնեն պետությանը, բայց դրա համար պետք է իմանան, որ եթե ուշացան, վատ է լինելու,  չենթարկվեցին օրենքին՝ վատ է լինելու»,- ասել է նախկին պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։