Հունիսի 14-15-ը փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Հունիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում և Արարատի մարզի Գետազատ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: