Խնկոյան գյուղի բնակիչը գերեզմանատնից մետաղական ցանկապատը գողացել ու տան ցանկապատ է սարքել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

.

Հունիսի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ համայնքի գերեզմանատան ցանկապատից մետաղական շրջանակներ են գողացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հիշյալ մետաղական շրջանակները 2018թ. նոյեմբերին գողացել է Խնկոյան գյուղի բնակիչ Կարեն Հ-ն, տեղափոխել է իր տան բակ եւ օգտագործել որպես ցանկապատ:

Գողոնը հայտնաբերվել եւ վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: