ՃՏՊ Արփի գյուղում. մեքենան գլորվել է ձորը, կա տուժած

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

.

Հունիսի 15-ին, ժամը 18:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Հ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 7 մ) հարակից ձորակը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news