Երեւանի «Տորպեդոյում» մարզվում են ճապոնացի ֆուտբոլիստներ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

.

Երեւանի «Տորպեդոն» սկսել է պատրաստվել նորամուտի մրցաշրջանին։ Գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ թիմը ծանրաբեռնված մարզումներ է անցկացնում  Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում։

«Տորպեդոյի» կազմում մարզվում են 20 ֆուտբոլիստներ, փորձաշրջան են անցնում երեք ճապոնացի խաղացողներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջիկայում «Տորպեդոյում» փորձաշրջան կանցնեն ևս մի քանի նորեկներ Հայաստանից և արտասահմանից:

«Տորպեդոն» հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։

Տեսանյութեր

Live

Լրահոս