Փրկարարները տարհանել են Կիևյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչներին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

.

Հունիսի 15-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի մոտ գտնվող էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (30 գմ), ջերմահարվել են առաստաղը (30 քմ) և տրանսֆորմատորը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 14:32-ին: Փրկարարները տարհանել են շենքի առաջին մուտքի բնակիչներին: