Unibank

Unibank Mobile

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

.

Հունիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Նուբար Բալայանն իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա Ն.Հ.-ն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խմբի կողմից տեղում ստացել են բժշկական օգնություն:

Նշվում է, որ վարորդ Ն. Բալայանն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում` որպես աշխատակազմի իրավաբանական և զարգացման բաժնի ղեկավար: 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Live

Լրահոս